All publications of Anahit Ajamyan . Yerevan , Armenia

Publications
https://avalanches.com/co/armenia_vanadzor853_27_08_2019
https://avalanches.com/co/armenia_vanadzor853_27_08_2019
https://avalanches.com/co/armenia_vanadzor853_27_08_2019
https://avalanches.com/co/armenia_vanadzor853_27_08_2019
https://avalanches.com/co/armenia_vanadzor853_27_08_2019
Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։ Վանաձորը Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (82 800 բնակչություն, 1988 թվականին՝ 178 000), Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը։ Քաղաքի միջով են հոսում Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը։
Show more
0
409
Show more